• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամների հետ:

21 սեպտեմբերի, 2022
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամների հետ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. սեպտեմբերի 21-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը  Հանոյում Հայաստանի դեսպանությունում ընդունեց Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամներին (Vietnam-Armenia Friendship Association - VAFA)՝ ՀՀ Անկախության օրվա 31-ամյակի կապակցությամբ։

Հանդիպման ժամանակ ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հակիրճ ներկայացրեց ս.թ. սեպտեմբերի 13-ից 14- Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը և հայկական կողմից զոհված, գերևարված ու վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց մասին պաշտոնական տվյալները։

Դեսպան Կաժոյանը Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամների հետ նաև քննարկեց Հայաստանի և Վիետնամի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող՝ մասնավորապես առևտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը և խորացումն, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և այլ հարցեր։

Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամները նշեցին, որ իրենք ուշադրությամբ հետևում են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո Հայաստանի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող զարգացումներին և իրենց մտահոգությունները հայտնեցին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմից գրանցված զոհված, գերևարված և վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում լարվածությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կնվազի և կհաստատվի խաղաղություն։

Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամների հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը, իսկ Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի կողմից՝ ասոցիացիայի փոխնախագահ և գլխավոր քարտուղար պարոն Մայ Քուանգ Վինը (Mr. Mai Quang Vinh), ասոցիացիայի փոխնախագահ պարոն Զուոնգ Ման Քուոնգը (Mr. Duong Manh Cuong) և ասոցիացիայի մշտական անդամներ՝ պարոն Լե Քան Նյակը (Mr. Le Canh Nhac), տիկին Լե Տույեթ Մինը (Mrs. Le Tuyet Minh) և տիկին Լե Թի Լուոնգը (Mrs. Le Thi Luong)։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: